Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ֆեն-Շույ կախարդական ուսմունքը
Ի՞ նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար հարցին գրեթե յուրաքանչյուր երկրորդը կպատասխնի. ''Առողջություն և հնարավորինս շատ փող''։ Եվ ապա, փոքր-ինչ մտածելուց հետո, թերևս կավելացնի. ''Ընտանիքում խաղաղություն, աշխատանքում` հաջողություն և անփորձանք ու երջանիկ կյանք''։ Իսկ ինչպե՞ս հասնել այս ամենին, և ընդհանրապես, ինչպե՞ս կատարելության հասնել։
Միգուցե անհավանական թվա, բայց գոյություն ունի մի գիտություն, որն օգնում է մարդկանց լուծել իրենց խնդիրները և հասնել այն ամենին, ինչը հաճախ պարզապես անհասանելի է թվում:
Ի սկզբանե պարզաբանենք, որ այս գիտությունը խնդիրների լուծման համար պատրաստի բանաձևեր չի առաջարկում և կախարդության հետ էլ որևէ առնչություն չունի: Ներկայացվող ուսմունքը մարդու կյանքում տեղ գտնող ամենօրյա խնդիրների լուծման համար գիտական մոտեցումներ է առաջարկում: Իսկ ուսմունքն այդ կոչվում է «ֆեն-շույ»: Այն հիմնվում է մի քանի հազարամյակների ընթացքում մարդ արարածի կենսափորձի արդյունքում ամբարած գիտելիքների վրա, որոնք ամբողջանում և իրենց վերջնական տեսքն են ստանում մարդու և նրա միջավայրի մասին չինական կենսափիլիսոփայության ուսմունքում:
Լեգենդ մոգական հավասարակողմ ուղղանկյունու մասին
Ավանդապատման համաձայն` Ֆու Սի անունով մի մարդ Չինական կայսրության տարածքում պատասաանատու էր ամեն տեսակի շինարարական աշխատանքների համար: Ֆու Սին մեծ իմաստունի համբավ ուներ, և բոլորը նրան հարգում ու գնահատում էին: Այն տարածքում, որտեղ բնակվում էր Ֆու Սին, բնական աղետներ և, մանավանդ, ջրհեղեղներ հաճախ էին պատահում: Եթե որևէ գետ հունից դուրս էր գալիս և սպառնում բնակչությանը` օգնության էին կանչում Ֆու Սիին, և նա իր իմաստուն լուծումներով պայքարում էր բնության տարերքի դեմ ու կանխում վրահաս աղետները:
Շան Սի նահանգի տարածքով հոսող Լո գետը հայտնի էր իր անսանձելի և անկառավարելի հոսքով և շատ հաճախ մարդկանց համար կատարյալ պատուհաս էր դառնում. գարնանը ձնհալին հաջորդող ջրառատության արդյունքում ջրի տակ էին անցնում մշակված արտերն ու դաշտերը, և տարածքի բնակիչները ձեռնունայն էին մնում: Նահանգապետն այս աղետներին վերջ տալու համար օգնություն է հայցում Ֆու Սիից: Վերջինս` որպես լուծում, հրահանգ է տալիս լեռը ճեղքելով թունել բացել, որի միջով կանցնեին Լոյի ջրերը: Միայն երկարատև ուսումնասիրություններից հետո Ֆու Սին կարողանում է ճշգրիտ որոշել, թե լեռան որ հատվածում ճիշտ կլինի ճեղքվածք բացել: Աշխատանքն ահռելի էր և դաժան. շատ շինարարներ մնացին լեռներից գլորվող քարերի տակ և խեղդվեցին Լո գետի ջրերում: Սակայն Ֆու Սին գործը չէր դադարեցնում. գիշեր ու զօր հավասար աշխատելով բոլորի հետ, հասցնում էր նաև հետևել շինարարության ընթացքին: Ի վերջո թունելի կառույցը ավարտին հասցվեց, և գետի հունը ուղղվեց դեպի թունել: Այսպիսով, նահանգի բնակիչները փրկվեցին բնության վայրիվերումներից:
Մի անգամ` ուշ երեկոյան, զբոսնելիս և տեղայնքն ուսումնասիրելիս Ֆու Սին հանկարծ նկատեց, որ լեռան մեջ մի այր կա, որը մինչև այդ երբևէ չէր նկատել: Նա վառեց իր յուղե լապտերը, մուտք գործեց այնտեղ և նեղ կածանով գնաց դեպի լեռան ընդերքը: Ֆու Սին առաջանում էր անձավով, երբ իր առջև հանկարծ հայտնվեց մի խորհրդավոր կենդանի, որի մաշկը դեղնադարչնագույն երանգ ուներ, իսկ բերանում մեծ մարգարիտ կար: Սրա կողքին էլ մի կատաղի շուն հայտնվեց, որի հանկարծահաս հաչոցը սարսափեցրեց ապշահար եղած Ֆու Սիին: Չէր հասցրել Ֆու Սին ուշքի գալ, երբ սրանց կողքին էլ մի նոր և տարօրինակ դեղնագույն խոճկոր երևաց, խորհրդավոր տեսքով մի էակ` մարդու մարմնով և օձի գլխով: Ֆու Սին հասկացավ, որ իր առջև ինքն աստվածությունն է կանգնած` բազմադեմ և բազմաբովանդակ: Ավանդապատման մեջ նրա անունը հայտնի էր որպես Մեծն Կայսր: Աստվածությունը Ֆու Սիին մատուցեց իր ընծաները` մագաղաթե գլանափաթեթը, նեֆրիտե սալիկը և կրիայի պատյանը: Մագաղաթի վրա պատկերված էր սև գծերի ութ խումբ, որոնց մի մասը հոծ էր, մյուսը` ընդհատումներով: Սալիկը բաժանված էր տասներկու մասերի: Յուրաքանչյուր մասը խորհրդանշում էր օրվա և տարվա մեկ փուլ: Իսկ կրիայի պատյանին պատկերված էր «լո-շու» մոգական հավասարակողմ ուղղանկյունին:
Ֆու Սին երախտագիտությամբ ընդունեց ընծաները, իսկ աստվածությունը նրան ասաց. «Դու արժանի ես այս ընծաներին, քանի որ ապացուցեցիր քո իմաստնությունը: Եթե դու կարողացար տիրապետել բնության տարերքին, սանձելով գետի հոսքը, կկարողանաս նաև երկիրը ղեկավարել: Մագաղաթի հեքսագրամման կօգնի քեզ որոշել Չինաստանի ժողովրդի համար բարենպաստ տարիները, կանխագուշակել իրադարձությունները: Սալիկը քեզ ուժ կտա իմաստուն որոշումներ կայացնելու: Կրիայի պատյանին արված պատկերը ճիշտ ծրագրեր կազմելու ունակություն է շնորհում»:
Ֆու Սին շնորհակալություն է հայտնում աստվածությանը մեծագույն շնորհները ստանալու համար և ընծաները կրծքին սեղմած` դուրս է գալիս անձավից: Շատ ժամանակ չանցած` նա դառնում է Չինաստանի կայսրը և քառասուն տարի շարունակ կառավարում է երկիրը: Այդ երկար ու ձիգ տարիներին Չինաստանի հողը և ոչ մի անգամ չտուժեց ավերածություններից, երաշտներից, ջրհեղեղներից, իսկ ժողովուրդը չիմացավ, թե ինչ բան է սովը:
«ԼՈ-ՇՈՒ» ուսմունքը
Այնուամենայնիվ ինչ էր պատկերված այն կրիայի պատյանին, որը Ֆու Սիին նվիրեց Մեծն Կայսրը: Ուղղանկյունու արտաքին անկյուններում տեղադրված են զույգ թվերը, որոնք իգական` «ին» սկզբնավորում ունեն: Ուղղանկյունու ներքին մասում տեղավորված են արական «յան» բովանդակությամբ թվերը: Յուրաքանչյուր ուղղահայաց, հորիզոնական և անկյունագծային շարքերի թվերի հանրագումարը հավասար է տասնհինգի:
Արևելագետները ենթադրում են, որ մինչ այս հավասարաչափ անկյուններով ուղղանկյունու ասպարեզ գալը գոյություն է ունեցել մեկ այլ ուղղանկյունի, որում կար նաև V տարրը: Հնագույն ժամանակներում Հնդկաստանի, Չինաստանի և Եգիպտոսի շատ քաղաքներ նախագծվել են այս սկզբունքով: Ընդհանուրի չորս քառորդ հատվածը խորհրդանշում էր տարվա եղանակները, որոնցում տեղակայվում էին քաղաքի թաղամասերը (դրանք թվով 4-ն էին), իսկ կենտրոնական V հատվածում գտնվում էր տիրակալի պալատը, կամ էլ տաճարը:
Ժամանակի ընթացքում մոգական հավասարակողմ ուղղանկյունին սկսեց բաժանվել 9-ը մասի: Մոգական ուղղանկյունին իր մեջ ամփոփեց չինական փիլիսոփայության, աստղաբաշխության և թվագիտության (նումերոլոգիայի) հիմնական սկզբունքները, և այս գիտելիքներն ամբողջացան մի աշխատության մեջ, որն անվանվեց «Փոփոխությունների մատյան»:
Մի քանի հարյուրամյակ պետք եղավ, որպեսզի այս իմացություններն ամփոփվեին կուռ գաղափարախոսության մեջ, որը և կոչվեց «Ֆեն-շույ» ուսմունք և դարձավ մի մեծ փիլիսոփայական համակարգի անքակտելի մաս: Շնորհիվ այդ գաղափարախոսության կանոնավորվեց միլիոնավոր չինացիների կյանքն ու կենսակերպը:
Այս գիտության տված արդյունքներն ապշեցուցիչ են և գնալով ավելի ու ավելի են հետաքրքրում ժամանակակից մարդկանց:
Ինչպե՞ս ճանաչել բնության ներդաշնակությունը
Հասկանալու համար, թե ինչ հիմքեր ունեն «ֆեն-շույ» ուսմունքի մեթոդները, հարկ է երևույթներին նայել բուն չինական դիտանկյունից: Եվրոպական մտածելակերպին հակառակ` չինականն աշխարհն ընկալում է ամբողջության մեջ, որում բոլոր երևույթները փոխկապակցված են: Եվրոպական մոտեցումն այդ նույն երևույթները տեսնում է յուրաքանչյուրն առանձին-առանձին, առանց որևէ ներքին կապի: Օրինակ, չինական բժշկությունը, աստղաբաշխությունը, արվեստը, գիտությունը, մետաֆիզիկան բխում էին միևնույն դրույթներից, մինչդեռ եվրոպական գիտական հետազոտությունները գոյություն են ունեցել որպես առանձին-առանձին ուսումնասիրություններ և միայն տարբեր գիտությունների սահմանագծում միանալով` ստեղծել են նոր ուղղություններ, որոնցում հանրագումարի են բերվել տարբեր իմացությունների պաշարները: Չինական բոլոր գիտությունների հիմքում «ցի» կոչվող դրույթն է, որը համարվում է կենսական համընդհանուր ուժի գործակիցը, որով էլ պայմանավորվում է «ին», «յան» և 5 տարրերի բովանդակությունը և նրանց փոխհամակցվածությունից ստացված կենսական ելևէջները: Աշխարհում ամեն ինչ, սկսած Ժամանակից մինչ Մարդ արարած և նրա հոգեվիճակները կարելի է նկարագրել «ին», «յան» սկզբնավորումների և հինգ տարրերի միջոցով: Համարվում է, որ բոլոր երևույթները «ցի» սկզբնավորման տարբեր դրսևորումներն են, և սրանց մասին բավարար տեղեկություններ ունենալով` կարելի է ներազդել շրջակա միջավայրի վրա, փոխակերպել տարածության էներգետիկ հավասարակշռությունը, հետևաբար, սրանով իսկ կարելի է տիրապետել իրավիճակին: Այս նույն սկզբունքով է նաև կառուցվում և մեկնաբանվում «Փոփոխությունների մատյան» հանրահայտ աշխատության ''Ի-ցզին'' դրույթը:
Հարց կծագի. իսկ ի՞ նչ կարող ենք քաղել այս ամենից. հավասարակշռություն, ներդաշնակություն և փոխազդում` 3 կանոններ, որոնք ողջ տիեզերական համակարգի համար ունիվերսալ, գործուն սկզբունքներ են:
Այս ուսմունքում խոսվում է նաև մարդու մեջ եղած 3 հավասարակշռությունների մասին, որոնք են շարժման, սննդի և միջավայրի հավասարակշռությունները: Սննդի միջոցով մարդը ստանում է իր էներգիայի պաշարի զգալի մասը, որը, սակայն, կազմում է առողջ և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ էներգիայի 1/3-ը: Մնացյալ 2/3-ն օրգանիզմը քաղում է օդից և լույսից: Առանց մաքուր օդի և բնական լույսի օրգանիզմը չի կարող գոյատևել: Շարժման հավասարակշռությանը կարելի է հասնել չինական դասական «Ցի գուն» մարմնամարզության շնորհիվ: Սննդի հավասարակշռությունը ձեռք է բերվում բազմաբնույթ կերակրատեսակների ընդունմամբ, որոնք պարունակում են դրական էներգիայի մեծ պաշարներ: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի հավասարակշռությանը, ապա դրան հասնելու գործում անփոխարինելի դեր ունի ֆեն-շույ կախարդական ուսմունքը:
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն